Ի՞նչ գիտեք հայ թարգմանիչների վարդապետների մասին

qahana.am@gmail.com
2080
Ի՞նչ գիտեք հայ թարգմանիչների վարդապետների մասին

Գիտե՞ք, թե էլ ինչ է նշանակում «թարգմանել» բառը: Իսկ գիտե՞ք, թե ինչ եղավ հայկական թարգմանական շարժումից հետո: Հայերեն թարգմանված առաջին նախադասությունը ո՞րն է և որտեղի՞ց է վերցվել: 

Դե՛, ուրեմն փորձեք ձեր գիտելիքը եւ լավ արդյունքների մասին պատմեք նաև ձեր ընկերներին. թող իրենք էլ իրենց ուժերը փորձեն: 

Սկսեցի՜նք: 

Ո՞րն է հայերն թարգմանված առաջին նախադասությունը:

Սա առաջին նախադասությունն էր, որ Ս. Մեսրոպ Մաշտոցի եւ Ս. Սահակ Պարթեւ կաթողիկոսի գլխավորությամբ թարգմանվեց հայերեն՝ գրի առնվելով հայոց նորաստեղծ այբուբենի տառերով:

«Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

«Ի սկզբանէ էր Բանն, Բանն էր առ Աստված եւ Աստված էր Բանն» (Հովհ. 1:1):

«Ով ուզում է կյանքը սիրել և լավ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ ասելուց և իր շրթունքները` նենգություն խոսելուց» (Ա Պետրոս 3.10):

Ո՞ր գրքից է վերցված հայերեն թարգմանված առաջին նախադասությունը:

Առաջին նախադասությունը եղավ Սողոմոնի «Առակաց գրքից» թարգմանված հատվածը. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Առակաց. 1:2

Մոսվես Խորենացու «Հայոց պատմություն» գրքից

Ս. Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» գրքից

Հին Կտակարանի Սողոմոնի իմաստությունների «Առակների» գրքից

Ովքե՞ր են սուրբ թարգմանիչները:

5-րդ դարի առաջին թարգմանիչներից անվանապես հայտնի են մոտ երեսունը, իսկ Եկեղեցու Տոնացույցում հիշատակվում են նրանից չորսը՝ Ս. Մեսրոպ Մաշտոցը, Ս. Եղիշեն, Ս. Մովսես Քերթողը՝ Խորենացին և Ս. Դավիթ Անհաղթը։ Հետագա դարերում ավելացվել են նաեւ Ս. Գրիգոր Նարեկացու եւ Ս. Ներսես Շնորհալու անունները։  Իրենց մեծագույն գործերի համար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հարգանքի ու երախտիքի տուրքն է տալիս նրանց՝ որպես թարգմանիչներ, ովքեր Աստվածաշուչն ու համաշխարհային իմաստասիրության միտքը թարգմանեցին հայերեն, հիմնեցին ու զարգացրին հայ գրականությունը, փիլիսոփայությունն ու պատմագիտությունը: 

Ս. Մեսրոպ Մաշտոցն ու Ս. Սահակ Պարթեւը

Ս. Մեսրոպ Մաշտոցը, Ս. Եղիշեն, Ս. Մովսես Խորենացին, Ս. Դավիթ Անհաղթը, Ս. Գրիգոր Նարեկացին, Ս. Ներսես Կլայեցին

Ս. Մովսես Խորենացին, Ս. Գրիգոր Նարեկացին, Ս. Մեսրոպ Մաշտոցը, Ս. Վարդան Մամիկոնյանը, Կոմիտասը

Ովքե՞ր են Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանության հեղինակները:

Աստվածաշնչի առաջին թարգմանության գլխավոր թարգմանիչներն էին Ս. Մեսրոպ Մաշտոցը, Ս. Սահակ Պարթև և նրանց աշակերտները: Երկրորդ թարգմանության խմբի անդամներից հայտնի են նաեւ Հովսեփ Պաղնացու, Հովհան Եկեղեցացու, Ղևոնդ Վանանդեցու անունները: Այդ մեկն արդեն կատարվել է հունարեն Յոթանասնից թարգմանության բնագրից:  

Ս. Թադեոս ու Ս. Բարդուղիմեոս առաքյալները

Ս. Մեսրոպ Մաշտոցը, Ս. Սահակ Պարթև և նրանց աշակերտները

Ս. Մեսրոպ Մաշտոցն ու Ս. Մովսես Խորենացին

Ֆրանսիացի գիտնական Լա Կրոզը (1661–1719 թթ.) ի՞նչ է անվանել Աստվածաշնչի առաջին հայերեն թարգմանությունը:

Թագուհի թարգմանությունների

Թարգմանությունների գլուխգործոց

Մեծագույն թարգմանություն

Բացի մի լեզվից մեկ այլ լեզվի փոխադրելը, ի՞նչ է նշանակում թարգմանիչ բառը:

Միջնադարում թարգմանիչ բառը նշանակել է նաեւ մեկնիչ, մեկնող, պարզաբանող, հստակեցնող, Աստվածաշնչի այս կամ այն դրույթը բացատրող։

թանկ իրերի հետ աշխատող

թագավորի խոսնակ

մեկնիչ, բացատրող, հստակեցնող

Հայ Եկեղեցին սուրբ թարգմանիչներին նվիրված քանի՞ տոն ունի:

Հայ եկեղեցին սահմանել է երկու տոն՝ նվիրված Սրբոց թարգմանչաց: Առաջինը նշվում է հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին՝ նվիրված է Ս. Մեսրոպ Մաշտոցին ու Ս. Սահակ Ա Պարթևին:   Երկրորդ տոնը նշվում է հոկտեմբերին՝ Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։ Սա Ս. Մեսրոպ Մաշտոցի և իր աշակերտ-թարգմանիչների տոնն է՝ «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոյ՝ Մեսրովբայ, Եղիշեի, Մովսիսի Քերթողին, Դաւթի Անհաղթ փիլիսոփային, Գրիգորի Նարեկացւոյն եւ Ներսէսի Կլայեցւոյն»։

Երկու տոն

Մեկ տոն

Հինգ տոն

Ի՞նչ ազդեցություն ունեցան գրերի գյուտն ու թարգմանչաց շարժումը:

Հայոց գրերի ստեղծմամբ հայոց արքունիքում ու Եկեղեցում պաշտոնական գրագրությունը հունարենից և ասորերենից անցավ հայերենի, բացվեցին հայալեզու դպրոցներ ու հիմք դրվեց հայալեզու գրականության, որը Եկեղեցու միջոցով նեցուկ դարձավ հայ ժողովրդի ինքնության պահպանմանը։ Այս ամենը ղեկավարվում էին հոգևոր այրերը՝ արքա Վռամշապուհ արքայի անմիջական օժանդակությամբ։ 

Մարդիկ սկսեցին մտածել հայերեն:

Բացվեցին հայկական դպրոցներ ու հսկայական գրականություն թարգմանվեց հայերեն:

Մարդիկ սկսեցին հասկանալ հունարեն:

Ո՞ր թվականին է տպագրվել հայերեն առաջին Աստվածաշունչը:

Աստվածաշունչը հայերեն առաջին անգամ տպագրվել է 1666թ. Ամստերդամում Ոսկան Երևանցու ջանքերով, որի անունով էլ տպարանը կոչվել է Ոսկանյան: Տպագրությունը տևել է երկուսուկես տարի՝ 1666-1668թթ: Մինչ այդ թե՛ Աստվածաշունչը, թե՛ այլ գրականություն տարածվում էին ձեռագիր արտագրությամբ:

1666թ.

1256թ.

410թ.

8-9 Միավոր

Շնորհավորում ենք, դուք քաջատեղյակ եք:  Առավել մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ qahana.am կայքից:

4-7 միավոր

Դուք բավական գիտելիք ունեք, սակայն առաջարկում ենք նորից ընթերցել: Առավել մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ նաեւ  qahana.am կայքից:  

0-3 միավոր

Ուրախ ենք, որ համարձակություն ունեցաք ստուգելու Ձեր գիտելիքը: Առաջարկում ենք թարմացնել ձեր գիտելիքը: Առավել մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ նաեւ qahana.am կայքից: 

Ո՞րն է հայերն թարգմանված առաջին նախադասությունը:
1 / 9
Ո՞ր գրքից է վերցված հայերեն թարգմանված առաջին նախադասությունը:
2 / 9
Ովքե՞ր են սուրբ թարգմանիչները:
3 / 9
Ովքե՞ր են Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանության հեղինակները:
4 / 9
Ֆրանսիացի գիտնական Լա Կրոզը (1661–1719 թթ.) ի՞նչ է անվանել Աստվածաշնչի առաջին հայերեն թարգմանությունը:
5 / 9
Բացի մի լեզվից մեկ այլ լեզվի փոխադրելը, ի՞նչ է նշանակում թարգմանիչ բառը:
6 / 9
Հայ Եկեղեցին սուրբ թարգմանիչներին նվիրված քանի՞ տոն ունի:
7 / 9
Ի՞նչ ազդեցություն ունեցան գրերի գյուտն ու թարգմանչաց շարժումը:
8 / 9
Ո՞ր թվականին է տպագրվել հայերեն առաջին Աստվածաշունչը:
9 / 9

Calculating results...

Useful and short ads help us create new content every day.